Boom metrics

Ի՞նչ է կարեւոր իմանալ ռուսական բուհեր ընդունվելու համար:

Հատուկ ռուսական բուհերի պոտենցիալ դիմորդների համար պատրաստվել է հատուկ էլեկտրոնային գիրք, որը պատասխանում է ուսումնական հաստատությունների ընդունելության կարեւորագույն հարցերին եւ դրանցում կրթության կանոններին՝
Источник:kp.ru

«Հարյուր հարցեր: Հարյուր պատասխաններ» ԵԱՏՄ անդամ-երկրների լեզուներով:

1. Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության ընդհանուր կանոններ

Ռուսական բուհերում կարող են սովորել օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիության չունեցող անձինք, այդ թվում արտասահմանում ապրող հայրենակիցներ:

Սովորելու համար Ռուսաստանի Դաշնություն ժամանած օտարերկրյա քաղաքացիները ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ. միջազգային պայմանագրերի համաձայն; ընդունելության ստուգողական գնահատականների շրջանակներում Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) ուղղություններով; տեղի համար բարձրագույն ուսումնական հաստատության ուղղակի պայմանագրերի համաձայն, արտոնագրով սահմանված քանակի շրջանակներում, ուսման վարձերի վճարման՝ ընդունելության կանոններով սահմանված պայմաններով:

Հետխորհրդային երկրներում բնակվող անձինք կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ մրցութային հիմունքներով բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող տեղեր, կոնկրետ բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության կանոններով սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը բուհերում ուսանելու համար փակ մասնագիտությունների բաց անվանումներով թույլատրվում է միայն Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ բուհերի եւ գերատեսչական հանձնաժողովի շրջանակներում դրական որոշումներից հետո.

Համաձայն միջազգային պայմանագրերի եւ արտասահմանյան կրթական փաստաթղթերի համարժեքության ճանաչման եւ հաստատման Կարգի, հաստատված Կրթության եւ գիտության նախարարության Հրամանով, Ռոսոբրնադզորը ամեն տարի հրատարակում է տեղեկատվական նամակ «Արտասահմանյան հիմնական ընդհանուր եւ միջնակարգ (լրիվ) կրթության փաստաթղթերի ճանաչման վերաբերյալ», որի համաձայն կրթական հաստատությունների ղեկավարները պետք է իրականացնեն ընդունելություն առանց կրթության պետական նմուշի փաստաթղթերի 'համարժեքության հավաստման, այնպիսի երկրների, ինչպիսիք են. Ադրբեջանական Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Աբխազիայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Հարավային Օսեթիան, Թուրքմենստանը, Ուկրաինայի Հանրապետությունը:

Կրթության շարունակություն (երկրորդ բարձրագույն կրթություն, ասպիրանտուրա...)

Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ստացել են կրթություն արտերկրում եւ ցանկանում են շարունակել կրթությունը Ռուսաստանում երկրորդ բարձրագույն կրթություն կամ գիտական աստիճան, ստանալու համար, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիները, պետք է ներկայացնեն արտասահմանյան կրթական փաստաթղթերի համարժեքության վկայական Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմին, տրված Ռուսաստանի Դաշնության ընդհանուր եւ մասնագիտական կրթության նախարարության կողմից, որի համար անց է կացվում նոստրիֆիկացիայի ընթացակարգ (դրա մասին ավելի մանրամասն կասվի ստորեւ):

Օտարերկրյա քաղաքացիների կրթությունը, որակավորման պատրաստումը եւ բարձրացումը ռուսական կրթական հաստատություններում, իրականացվում են ուղղակի պայմանագրով, կնքված կրթական հաստատությունների, ասոցիացիաների, կրթության կառավարման մարմինների, այլ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց միջեւ`համաձայն Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի:

2. Վկայականների եւ այլ փաստաթղթերի ճանաչում (հարցեր եւ պատասխաններ).

Կարելի՞ է, արդյոք, միջնակարգ կրթության վերաբերյալ փաստաթղթերը ուղարկել փոստով (եւ նույն կերպ դրանք ետ ստանալ)

Փաստաթղթերը կարելի է ուղարկել փոստով, ծրարի վրա նշումով «Ճանաչում ԻԴԲ» հասցեով. Ռոսոբրնադզոր, փող. Շաբոլովկա, 33, Մոսկվա, 117997: Փաստաթղթերը փոստով ուղարկելիս մի մոռացեք, որ ուղարկվում է փաստաթղթի ԲՆՕՐԻՆԱԿԸ եւ պատճենը, ինչպես նաեւ լրացուցիչ հայտարարագիր հետ ուղարկելու մասին (տես Գլավէքսպերտցենտրի կայքում, բաժնում Փաստաթղթերի ցանկ ներկայացնելու համար):

Եթե ես ուզում եմ սովորել կոնկրետ բուհում, հարկավոր է դիմել նոստրիֆիկացիայի հարցով հենց այդ բու՞հ կամ ինչ-որ ա՞յլ փորձագիտական կենտրոն:

Նոստրիֆիկացիայի հարցերով պետք է դիմել միայն Ռոսոբրնադզոր եւ նրա ենթակայության կազմակերպություն Գլավէքսպերտցենտր: Փորձագիտական կենտրոնները, որոնք նախկինում գործում էին յուրաքանչյուր դաշնային շրջանում, այժմ չկան: Տեղեկատվություն օտարերկրյա պետությունների կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման համար կարելի է ստանալ կայքում http://new.glavex.ru/nostr/

Անհրաժե՞շտ է, արդյոք, անցնել նոստրիֆիկացիա, եթե ես, ավարտելով միջնակարգ ռուսական դպրոց, ստացել եմ վկայական ԱՊՀ հանրապետության Կրթության նախարարությունից: Ի՞նչ նորմատիվ ակտերով է դա կարգավորվում: Պահանջվու՞մ է, արդյոք, ԱՊՀ հանրապետության կողմից տրված միջնակարգ կրթության վերաբերյալ ատեստատի նոստրիֆիկացիա: Իմ պետության եւ ՌԴ –ի միջեւ ընդունվել է համաձայնագիր համարժեքության վերաբերյալ:

Ոչ, չի պահանջվում: Ռուսաստանի Դաշնությունը ունի կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրեր ԱՊՀ անդամ-երկրների հետ: Այդ պետությունների կողմից տրված ընդհանուր կրթության վերաբերյալ փաստաթղթերի տերերը ազատվում են ճանաչման ընթացակարգից եւ ներկայացում են կրթական հաստատությունների ընդունելության հանձնաժողովներ ընդհանուր կրթության վերաբերյալ ազգային փաստաթղթերի բնօրինակները եւ դրանց թարգմանությունները ռուսերեն, նոտարական վավերացմամբ:

Պե՞տք է, արդյոք, օրինականացնել միջնակարգ կրթության վկայականը որը տրվել է չճանաչված պետության (Մերձդնեստր) կողմից, ստացված ըստ ռուսական կրթական ստանդարտների ուսուցում իրականացնող գիմնազիայում:

Ոչ, պետք չէ: Ձեր վկայականը կընդունեն ռուսական կրթական հաստատություններում:

Ընդհանուր հարցեր փաստաթղթերի ճանաչման վերաբերյալ

Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ նոստրիֆիկացիայի համար:

Փաստաթղթերի պարտադիր նվազագույն փաթեթը.

-Դիմում Ռոսոբրնադզոր օտարերկրյա պետության կրթության վերաբերյալ փաստաթղթի ճանաչման մասին (ձեւավորվում է ավտոմատ կերպով փաստաթղթերի հանձնման ժամանակ էլեկտրոնային հարցաթերթիկի տվյալների հիման վրա, որը հարկավոր է լրացնել Գլավէքսպերտցենտրի կայքում ) http://nic.gov.ru/ .

-Փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ այլ փաստաթուղթ, բնակության երկրում անձնագրային համակարգի բացակայության դեպքում), որը հաստատում է դիմողի եւ (կամ) կրթության վերաբերյալ փաստաթղթի տիրոջ ինքնությունը, անհրաժեշտոււթյան դեպքում թարգմանությունը ռուսերեն, նոտարական վավերացմամբ:

- Սահմանված կարգով (անհրաժեշտության դեպքում) օրինականացված կրթության վերաբերյալ փաստաթղթի բնօրինակը

- Սահմանված կարգով (անհրաժեշտության դեպքում) օրինականացված կրթության վերաբերյալ փաստաթղթի հավելվածի բնօրինակը, եթե այդպիսին նախատեսվում է կրթության վերաբերյալ փաստաթուղթը տրված պետության օրենսդրությամբ, անցկացրած ուսումնական կուրսերով, առարկաներով, դիսցիպլիններով (մոդուլներով) եւ դրանց ծավալով, կրթական գործընթացի այլ բաղադրիչների նշումով:

- Կրթության վերաբերյալ փաստաթղթի պատճեններ (բնօրինակի եւ հավելվածի) ռուսերեն թարգմանությամբ (անհրաժեշտոււթյան դեպքում) նոտարական վավերացմամբ: Փաստաթղթերի թարգմանությունը պետք է կատարված լինեն մուտքի վիզայում կսմ Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցման մեջ նշված ԱԱՀ-ի անունով:

Ինձ հարկավոր է դնել ապոստիլ կրթական փաստաթղթերի վրա: Կարո՞ղ եք ասել, ընթացակարգի անցկացման ժամկետը եւ արժեքը:

2011 թ.-ից կրթության վերաբերյալ փաստաթղթերի հաստատման գործընթացը իրականացվում է միայն պետական տուրքով: Ընդհանուր կրթության, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթղթերի համար պետական տուրքը կազմում է 300 ռուբ.: Բարձրագույն մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթղթերի հաստատման համար պահանջվում է փորձաքննության անցկացում: Պետական տուրքը մեկ փաթեթ փաստաթղթերի համար (դիպլոմ ե նրա հավելվածը) կազմում է 2996,07 ռուբ. (առանց ԱԱՀ): (Ընթացիկ տեղեկատվությունը պետական տուրքի չափերի մասին պետական ծառայություններ մատուցելու համար հարկավոր է նայել Ռոսոբրնադզոր կայքում): Հաստատման ներկայացված փաստաթղթի վավերացման վերաբերյալ հարցի քննման եւ հաստատման ներկայացված փաստաթուղթը դիմորդին տալու, դրա վրա ապոստիլ դնելու կամ փաստաթղթի հաստատումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու առավելագույն ժամկետը կազմում է մեկ ամիս դիմումն ընդունելու ամսաթվից:

Ասացեք, խնդրեմ, ճանաչվու՞մ են, արդյոք, մյուս երկրների մասնավոր բուհերի դիպլոմները Ռուսաստանում:

Ճանաչվում են, եթե Ձեզ կրթության վերաբերյալ պետական նմուշի դիպլոմի տրման պահին բուհն ունեցել է գործող արտոնագիր կրթական գործունեություն վարելու մասին եւ Ձեր ուսանած կրթական ծրագրի պետական հավատարմագրում:

Պահանջվու՞մ է, արդյոք, խորհրդային հանրապետություններից մեկի ԲՈՒՀ-ի կողմից, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը տրված դիպլոմի որեւ ճանաչում (հաստատում):

Եթե դիպլոմը տրվել է մինչեւ 1992 թ մայիսի 15-ը,նրա ճանաչումը չի պահանջվում:

3. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ուսման հրավեր ձեւակերպելու համար:

- Գրավոր հրավեր, նշումով. ազգանուն, անուն, քաղաքացիություն; ծննդյան ամսաթիվը եւ ծննդավայրը; սեռ; անձնագրի համարը, նրա վավերականության ժամկետը (տրման ամսաթիվը եւ վավերականություն ավարտը); բնակության մշտական հասցեն; հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն; անձնագրի պատճենը (էջեր լուսանկարով, ծննդյան ամսաթվով եւ անձնագրի վավերականության ժամկետով (տրման ամսաթիվը եւ վավերականություն ավարտը):

- Դիմում ուսանողական վիզայի համար

Գրավոր դիմում ստանալուց հետո ուսանողը պետք է դիմի իր երկրի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որպեսզի դիմում տա ուսանողական վիզայի համար: Անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

- ձեւանմուշով լրացված դիմում

- 3 լուսանկար (3×4 սմ)

- գրավոր հրավերի բնօրինակ

- բժշկական փաստաթուղթ (հավաստագիր, տեղեկանք) առողջության վիճակի վերաբերյալ

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեստ

- միջնակարգ լրիվ կրթության ավարտը հավաստող փաստաթուղթ

- ուսման վարձի լրիվ վճարումը հաստատող պաշտոնական բանկային փաստաթուղթ (բանկային հաշիվ) (Ռուսաստան առաջին անգամ մեկնող ուսանողների համար):

4. Մուտք Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու եւ ել համալսարան կամ այլ բուհ ընդունվելու համար, ուսանողը պետք է ունենա հետեւյալ փաստաթղթերը. անձնագիր (վավերական առնվազն երկու տարի), մուտքի ուսանողական վիզա, միգրացիոն քարտը (տրվում է ՌԴ սահմանն անցնելու ժամանակ) ; պետք է լրացվի ուսանողի կողմից, դրոշմված լինի սահմանապահի կողմից- Ռուսաստան անմիջապես ժամանելուց հետո):

Նախապատրաստական ֆակուլտետ կամ ուսման առաջին տարի ընդունվող ուսանողի համար անհրաժեշտ է ներկայացնել.

- միջնակարգ լրիվ կրթության ավարտական վկայականի բնօրինակ (ներառյալ առաջադիմության թերթիկ), որը պետք է օրինականացված լինի (այսինքն՝ դրոշմված այն երկրի Ներքին գործերի նախարարության (կամ Կրթության նախարարության) եւ ռուսական դեսպանատան կողմից, որը տվել է հավաստագիրը);

- Ռուսական դեսպանության/հյուպատոսարանի կողմից օրինականացված միջնակարգ լրիվ կրթության ավարտական վկայականի նոտարական կարգով վավերացված 2պատճեններ

- օրինականացված միջնակարգ լրիվ կրթության ավարտական վկայականի ձեր երկրի ռուսական դեսպանատանը ռուսերեն թարգմանված եւ նոտարական կարգով վավերացված 2 պատճեններ

- բժշկական հավաստագիր առողջական վիճակի վերաբերյալ – բնագիր (ցանկալի է անգլերեն լեզվով, եւ այդ հավաստագրի ռուսերեն լեզվով թարգմանված պատճենը

- հավաստագիր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բացակայության մասին, բնօրինակը անգլերեն լեզվով, ռուսերեն լեզվով թարգմանված պատճեն: Խնդրում ենք նշել, որ այս հավաստագիրը վավերական է միայն 3 ամիս:

- 10 լուսանկար, չափը 3×4 սմ, սեւ-սպիտակ:

Մագիստրատուտա, ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ընդունվող ուսանողը պետք է ներկայացնի հետեւյալ լրացուցիչ փաստաթղթերը.

- վկայական աստիճանի շնորհման մասին/դիպլոմ (փաստաթուղթը պետք է օրինականացված լինի, այսինքն՝ դրոշմված այն երկրի Ներքին գործերի նախարարության (կամ Կրթության նախարարության ) եւ ռուսական դեսպանատան կողմից, որտեղ տրվել են կրթության վերաբերյալ փաստաթղթերը)

- օրինականացված դիպլոմի/ աստիճանի շնորհման մասին հավաստագրի նոտարական կարգով վավերացված 2 պատճեններ

- օրինականացված դիպլոմի/ աստիճանի շնորհման մասին հավաստագրի ձեր երկրի ռուսական դեսպանատանը ռուսերեն թարգմանված եւ նոտարական կարգով վավերացված 2 պատճեններ

- բոլոր ուսումնական տարիների առաջադիմության թերթիկ (տրանսկրիպցիա) (այդ թվում՝ ուսումնասիրված առարկաները, գնահատականները եւ յուրաքանչյուր առարկայի ուսումնասիրության ժամերը) որը նույնպես պետք է օրիկանացված լինի, , այսինքն՝ դրոշմված այն երկրի Ներքին գործերի նախարարության (կամ Կրթության նախարարության ) եւ ռուսական դեսպանատան կողմից, որտեղ տրվել են կրթության վերաբերյալ փաստաթուղթը)

- օրինականացված առաջադիմության թերթիկի (տրանսկրիպցիա) նոտարական կարգով վավերացված 2 պատճեններ

- օրինականացված առաջադիմության թերթիկի (տրանսկրիպցիա) ձեր երկրի ռուսական դեսպանատանը ռուսերեն թարգմանված եւ նոտարական կարգով վավերացված 2 պատճեններ:

_____________________________________________________________________________

Նախագծի իրականացման համար օգտագործվում են պետական աջակցության միջոցներ, որոնք տրվել են դրամաշնորհի կարգով սոցիալապես նշանակալի «Կրթությունը Ռուսաստանում փոխըմբռնման եւ համագործակցության միջոց է XXI դարում» նախագծի իրականացման համար, համաձայն ՌԴ նախագահի հրամանագրի №79-ռպ առ 01.04.2015 թ. համառուսական հասարակական կազմակերպության՝ Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության կողմից անցկացվող մրցույթի հիման վրա:

Что важно знать о поступлении в российские вузы?